Հիվանդանոցում Միքայել Սրբազանին խնամողի հարցը լուծվեց. պաշտպանական թիմ
Հիվանդանոցում Միքայել Սրբազանին խնամողի հարցը լուծվեց, հայտնում են սրբազանի պաշտպանական թիմից:
«Կրկին տեղեկանք ներկայացվեց Երևան-Կենտրոն ՔԿՀ-ին: Միքայել սրբազանի եղբորորդին հետվիրահատական շրջանում կխնամի սրբազանին»,-ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ պաշտպանական թիմը հայտնել էր, որ Երևան-Կենտրոն ՔԿՀ պետ Ռոբերտ Թամարյանը խախտում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի իրավունքները։
«Ռոբերտ Թամարյանի խտրական վերաբերմունքը դրսևորվում է Միքայել Սրբազանի՝ խնամակալ ունենալու, ինչպես նաև Պատարագին մասնակցելու իրավունքներին խոչընդոտելով»,- նշված է հայտարարության մեջ:
