Անկլավների և էքսկլավների հարցերը կլուծվեն Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի շրջանակներում. Բայրամով
Անկլավների և էքսկլավների հարցերը կլուծվեն Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի շրջանակներում: Այս մասին տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Բայրամովը վստահություն է հայտնել, որ 2026 թվականին հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացում հետագա առաջընթաց կգրանցվի:
«Սահմանազատումը պարզապես հանձնաժողովների պարբերական հանդիպումներ չեն։ Դա բարդ, քաղաքականապես զգայուն գործընթաց է՝ տեխնիկական մանրամասներով։
Գլխավորն այն է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդհանուր մոտեցման վերաբերյալ. գործընթացը կիրականացվի հյուսիսից հարավ։
Սահմանազատումը կիրականացվի փուլ առ փուլ։ Անկլավների և էքսկլավների հարցերը ևս իրենց լուծումը կգտնեն այս գործընթացի շրջանակներում և կմնան ուշադրության կենտրոնում»,-ասել է նա:
