TRIPP-ի ինչպես մուտքի, այնպես էլ ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի տարածքում. առանց Ադրբեջանի հետ համագործակցության նախագծի իրագործումն անհնար է. Բայրամով
Ընդհանուր առմամբ, 2020 թվականին համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև հաղորդակցության ստեղծման վերաբերյալ։ Այս մասին տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ադրբեջանն անմիջապես սկսել է ավտոմոբիլային ճանապարհի և երկաթուղու կառուցման աշխատանքները։ Մինչև 2026 թվականը Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղին կհասնի Հայաստանի հետ սահման»,-նշել է Բայրամովը:
Բայրամովը նաև նշել է, որ TRIPP երթուղու նախագիծը շատ կարեւոր է ԱՄՆ-ի համար:
«Այս նախագծի իրականացման համար Հայաստանի կողմից նույնպես պետք է աշխատանքներ սկսվեն։ Մեր ունեցած տեղեկություններով՝ այս նախագծով զբաղվող ԱՄՆ ներկայացուցիչները ներկայումս բանակցություններ են վարում Հայաստանի հետ։ Այս գործընթացն իրականացվում է երկկողմանի։
Հուսով ենք, որ աշխատանքները կարագանան։ TRIPP երթուղու ինչպես մուտքի, այնպես էլ ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի տարածքում: Առանց Ադրբեջանի հետ համագործակցության նախագծի իրագործումն անհնար է։ Ուստի մենք նախապես ներկայացրել ենք մեր պայմաններն ու ակնկալիքները և ակնկալում ենք, որ դրանք հաշվի կառնվեն»,-ասել է Բայրամովը:
