UFC-ն հաստատել է թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի առաջիկա մարտը, նույն քաշային կարգի դակարագման 7-րդ համար ամերիկացի մարտիկ Մայքլ Չենդլերի հետ:

Ծառուկյանն ու Չենդլերը միմյանց դեմ կմենամարտեն UFC 314-ում, որը կկայանա ապրիլի 12-ին Մայամիում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ծառուկյանը պատրաստակամություն էր հայտնել Չենդլերի և Օլիվեյրայի դեմ մենամարտելու՝ տիտղոսային մենամարտի ևս մեկ շանս ստանալու ակնկալիքով։