Թրամփը Զելենսկու հետ կհանդիպի դեկտեմբերի 28-ին. Axios

250228-trump-zelenskyy-mn-1235-953b90-1766746520208-770x_

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 28-ին Ֆլորիդայի իր Մար-ա-Լագո նստավայրում կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, հաղորդում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ուկրաինացի պաշտոնյայի։

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման վերաբերյալ։

ԱՄՆ վարչակազմը նախկինում հայտարարել էր ուկրաինական կարգավորման ծրագրի մշակման մասին: Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է մնում բանակցությունների համար և հավատարիմ է մնում Անքորիջի քննարկումներին: