Խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր է միայն ՀՀ-ի Սահմանադրության փոփոխության և TRIPP-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարման դեպքում. Բայրամով

1579073594-0-0-3092-1739-1920x1080-80-0-0-1853d414fd9a1205e4e14e056c6fc27e-1766750606237-770x_

Նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր է միայն Հայաստանի Սահմանադրության փոփոխության և TRIPP նախագծի շրջանակներում ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարման դեպքում: Այս մասին տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Նոյեմբերին Գաբալա քաղաքում տեղի է ունեցել սահմանազատման հարցով ադրբեջանական և հայկական կողմերի հանդիպումը։ Մինչ այդ՝ հունվար-փետրվար ամիսներին, նման հանդիպումներ տեղի են ունեցել առցանց ձևաչափով։

Նաև թույլտվություն է տրվել ղազախական հացահատիկը Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցելու համար։ Սակայն վերջնական խաղաղության համաձայնագիր կնքելու համար անհրաժեշտ է կատարել մեր նախանշած պայմանները»,-ասել է նա: