Սուրեն Պապիկյանը մասնակցել է նորակառույց զորամասի ճաշարանի բացման արարողությանը, ճաշել է զինծառայողների հետ

photo-2025-12-24-17-51-18-1766591854375-770x_

Դեկտեմբերի 24-ին այցելել եմ ՊՆ N ուսումնական զորամաս, մասնակցել նորակառույց ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանը, հայտնում է ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը։

«Ծանոթացել եմ նոր տեխնոլոգիաներով հագեցած ճաշարանի ընձեռած հնարավորություններին և պայմաններին, ճաշել զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց տպավորություններով»։