Շարունակվում է զnրքերի պաշտպանունակության և կարգապահության ամրապնդումը․ Էդվարդ Ասրյան
Դեկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է N զորամիավորման անցած ուսումնական տարվա ամփոփման արարողությանը։ Հայտնում են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Զորամիավորման հրամանատարի տեղակալները, նիստի ընթացքում հանդես գալով հաշվետու զեկույցներով, ներկայացրել են կատարված աշխատանքները, ձեռքբերումներն ու բացթողումները՝ փաստելով, որ լայն թափով շարունակվել են զորքերի պաշտպանունակության և կարգապահության ամրապնդման, զինանձնակազմի պատրաստության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև բանակային դիրքերի լրակահավորման աշխատանքները:
Ամփոփելով 2025 թվականի ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքները՝ Էդվարդ Ասրյանն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել զորամիավորմանը ենթակա զորամասերի պատրաստվածությունն ու հերթապահության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները և տվել է համապատասխան հանձնարարականներ։
Նիստը եզրափակվել է ուսումնական տարվա արդյունքներով բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողների պարգևատրման արարողությամբ:
Արդյունքներն ամփոփվել են նաև մյուս բոլոր զորամիավորումներում:
