Անգլո-սաքսոններն առաջ են մղում Ռուսաստանը պառակտելու գաղափարն, ինչպես ԽՍՀՄ-ի դեպքում էր. Մեդվեդև

kv1uykkswzi4slfdbvog-1766561629023-770x_

Անգլո-սաքսոնական վերլուծական կենտրոնները մշակում են Ռուսաստանի ապագաղութացման գաղափարն, ինչն արվեց ԽՍՀՄ-ի փլուզման համար։ Եվ այսօր առաջ է մղվում Մոսկվայի կողմից այլ ժողովուրդներին ճնշելու գաղափարը, բայց այս անգամ ՌԴ մասշտաբով, գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը «Ռոդինա» ամսագրի համար հոդվածում՝ ТАСС-ի փոխանցմամբ։

ՌԴ ԱԽ փոխնախագահը հիշեցրել է ամերիկյան և բրիտանական «ւղեղային կենտրոնների նպատակը՝ ծառայել էլիտային. ԽՍՀՄ-ին հակազդելու համար կեղծվում էր վիճակագրությունը՝ ցույց տալու համար, որ, մասնավորապես, «տնտեսության համատեղ կառավարումը մեկ պետության շրջանակներում չի կարող Ուկրաինայի բնակչությանն ապահովել ավելի բարձր կենսամակարդակով՝ համեմատած պոտենցիալ անկախության հետ, և, հետևաբար, անհրաժեշտ է խաթարել Խորհրդային Միության տարածքային ամբողջականությունը և ներքին քաղաքական միասնությունը։

«Արևմուտքում անջատողականության խրախուսումը, որը խթանում է Ռուսաստանը մասնատելու գաղափարներ, կարող է ծառայել որպես դրա գործողությունների հակաթույն», – նշել է Մեդվեդևը։