Ուկրաինայում պատերшզմի արմատական պատճառն անգլո-սաքսոնական երկրների, ՆԱՏՕ-ի և ամբողջ ԵՄ-ի ագրեuիվ արևելյան քաղաքականության մեջ է. ՌԴ ԱԽ փոխնախագահ
Եվրոպայում երկարատև խաղաղությունն անհնար է առանց Արևմուտքի ագրեսիվ «արևելյան քաղաքականության» վերանայման, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը «Ռոդինա» ամսագրում հրապարակված իր «Ինչպես են անգլոսաքսոնները խթանել ուկրաինական ազգայնականությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո» հոդվածում` ТАСС-ի փոխանցմամբ։
«Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան և այլ աննշան անգլո-սաքսոններ երբեք չեն մտահոգվել այսպես կոչված Ուկրաինայի, ուկրաինացիների կամ քաղաքական ուկրաինիզմի նախագծի ճակատագրով։ Կարևոր է հստակ հասկանալ, որ Ուկրաինայում պատերազմի արմատական պատճառն անգլոսաքսոնական երկրների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և ամբողջ Եվրամիության ագրեսիվ «արևելյան քաղաքականության» մեջ է: Եվրոպայում երկարատև խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է այս թշնամական քաղաքականության լիակատար վերանայում՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության հիմնարար շահերը», – ընդգծել է Մեդվեդևը։
