Կոտայքի քրեական ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

l-0x0wh-786x458z-1-1766574940004-770x_

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, դեկտեմբերի 23-ին Երևան քաղաքի Գյուլիքևխյան փողոցում հայտնաբերել և ձերբակալել են Երևանի 43-ամյա բնակիչ մի տղամարդու, որը սեպտեմբերի 16-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: