Շատ եք լոճվում, ձեր լայնքը հեսա կնեղացնենք, մեր համեստությունը խառնում եք այլ բաների հետ. Ավինյանը նախազգուշացում է տվել ավագանու մի քանի անդամի

mixcollage-23-dec-2025-12-27-pm-4267-1766478470306-770x_

Երևանի ավագանու այս տարվա վերջին նիստի ընթացքում ավագանու անդամների միջև կոնֆլիկտների բախում է տեղի ունեցել: Ավագանու անդամների տեղից հնչեցրած արձագանքներին ի պատասխան Ավինյանը հունից դուրս է եկել՝ նախազգուշացնելով անդամներին զուսպ պահվածք դրսևորել:

«Շատ եք լոճվում՝ Ձեզ նախազգուշացում, պարոն Իսկանդարյան, պարոն Հակոբյան, եթե շարունակեք ոգևորվել, նախազգուշացումները կանցնեն այլ մակարդակներ: Դուք շատ եք լոճվել հարգելի գործընկերներ, ձեր լայնքը հեսա կնեղացնենք, մեր համեստությունն ու զսպվածությունը խառնում եք այլ բաների հետ: Զգուշացնում եմ, ռեպլիկներ անողներին, «ապերավատ» անողներին, ու էն մարդկանց՝ ովքեր մտածում են, որ իրենց քուչում են, էսքան ժամանակ ինքնադրսևորվել եք, հիմա լռեք ու ձեր չափերը ճանաչեք»:

Եզրափակելով իր խոսքը՝ Ավինյանը իրավիճակին մասնակցող մյուս անդամներին կոչ արեց չխառնվել, չարձագանքել ու նստել: