Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է տեղափոխվել Հայաստան

photo-2025-12-23-14-15-21-1766486083445-770x_

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված վագոններ են ուղարկվել Հայաստան՝ Վոլգոգրադի մարզի Գմելինսկայա կայարանից, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

Առաջին խմբաքանակը, որը բաղկացած է 8 հացահատիկային վագոնից, ուղևորվում է դեպի Երևանի կայարան։

Մինչև տարեվերջ նախատեսվում է այս երթուղով տեղափոխել 30 հացահատիկային վագոն, որոնց ընդհանուր քաշը գերազանցում է երկու հազար տոննան։