Պարգևավճար է ստացել նաև զինված ուժերի ամբողջ անձնակազմը՝ մեկ պաշտոնային դրույքաչափով. ՊՆ խոսնակ

1536x864-1766485751498-770x_

Ոչ թե միլիոնավոր, այլ միլիարդավոր դրամների պարգևավճար՝ պաշտպանության նախարարությունում: Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Նա նշել է, որ պարգևավճար է ստացել նաև զինված ուժերի ամբողջ անձնակազմը՝ «մեկ պաշտոնային դրույքաչափով, և դրա շահառուն տասնյակ հազարավոր մարդիկ են»: