Բաքվի «դատարանում» գտնվող Դավիթ Բաբայանը եզրափակիչ ելույթում իրեն մեղավոր չի ճանաչել

download-1-1766435999146-770x_

Ադրբեջանում շարունակվում է ապօրինաբար գերեվարված Արցախի նախկին պետնախարարների նկատմամբ դատական գործընթացը։

Բաքվի «դատարանում» Արցախի ԱԳ նախկին նախարար, ապօրինաբար գերեվարված Դավիթ Բաբայանը վերջին խոսքում իրեն մեղավոր չի ճանաչել։

Բաբայանը դատախազության մեղադրական եզրակացության դեմ հանդես է եկել հայտարարություններով՝ պնդելով, որ ինքն ու մյուս մեղադրվողներն անմեղ են:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 23-ին: