Պուտինն ԱՊՀ ղեկավարների համար շրջագայություն է կազմակերպել Էրմիտաժում

screenshot-3-1766399912353-770x_

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարների համար Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի թանգարանում շրջագայություն է կազմակերպել։

Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Թանգարանում շրջել են Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային երկօրյա այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում, որտեղ դեկտեմբերի 21-ին մասնակցել է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 22-ին կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախատեսված է առանձին հանդիպում ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև։