Ելիսեյան պալատը կդիտարկի Մակրոնի և Պուտինի միջև բանակցություններ անցկացնելու հնարավորությունը

thumbs-b-c-7d44e92eae07633616f3c3299e64a1bb-1766322757562-770x_

Ելիսեյան պալատն առաջիկա օրերին կդիտարկի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև բանակցություններ անցկացնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է AFP-ն՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահի աշխատակազմին։

«Այն, որ Կրեմլում հավանություն են տվել այդ քայլին, լավ է։ Առաջիկա օրերին մենք կորոշենք, թե որն է բանակցությունների անցկացման օպտիմալ եղանակը»,- Ելիսեյան պալատի ներկայացուցչի խոսքերը մեջբերել է գործակալությունը։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովի արդյունքները հայտարարել էր, որ եկել է ժամանակը, որպեազի Եվրոպան վերսկսի Ռուսաստանի հետ երկխոսությունը։ Նա ընդգծել էր, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների ներկա ձևաչափը, երբ ամերիկյան բանակցողները կարգավորման պայմանները քննարկում են Ռուսաստանի հետ՝ առանց եվրոպացիների, օպտիմալ չէ։

Դրան հաջորդել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունն այն մասին, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է երկխոսել Էմանուել Մակրոնի հետ։