Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաք։
ՀՀ վարչապետն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ հրապարակելով նաև տեսանյութ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 21-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 22-ին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին շփում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
