Արման Թաթոյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստանում քաղաքական իրավիճակը
ՀՀ է նախկին ՄԻՊ․ «Միասնության թևեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ։
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության տարածած հաղորդագրությունից։
««Միասնության թևեր» շարժման ղեկավար պարոն Արման Թաթոյանի հետ դեսպան Օլիվիե Դըկոտինյին կարծիքներ փոխանակեց Հայաստանում քաղաքական իրավիճակի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։
