Գերմանական SPIEGEL պարբերականը Հիսուս Քրիստոսի արձան-համալիրի մասին պատմող հոդվածում ՀՀ-ն ներկայացրել է որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիր (տեսանյութ)

599938342-25706978952247946-1443716503182424710-n-1766158572643-770x-1766221761528-770x_

Գերմանական հեղինակավոր SPIEGEL պարբերականը Հատիս լեռան վրա կառուցվող Հիսուս Քրիստոսի արձան-համալիրի մասին պատմող հոդվածում Հայաստանը ներկայացրել է որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիր:

Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը Շպիգելի թղթակցին Հայաստան է բերել՝ անձամբ տեսնելու ներկայացուցչական համալիրը և աշխարհին պատմելու հեղինակավոր պարբերականի էջերից:

Խորհրդանշական՝ 33 մետր բարձրությամբ արձանը կառուցման ընթացքում էլ հավատարիմ է առաքելությանը՝ մեր երկիրն ու մշակույթը ճանաչելի դարձնել աշխարհին: