Ռուսաստանը պատրաստվում է համագործակցել Միացյալ Նահանգների հետ Արկտիկայում․ Դմիտրիև

istockphoto-1089424972-612x612-1766245298233-770x_

Մոսկվան մտադիր է զարգացնել համագործակցությունը Վաշինգտոնի հետ Արկտիկայում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչԿիրիլ Դմիտրիևը։

«Մենք պատրաստվում ենք համագործակցության ԱՄՆ-ի հետ Արկտիկայում», – գրել է նա X սոցիալական ցանցում։

Հոկտեմբերին Դմիտրիևը հայտարարել է Ալյասկայի և Ռուսաստանի միջև միջմայրցամաքային թունելի կառուցման հեռանկարների մասին՝ օգտագործելով The Boring Company-ի տեխնոլոգիան։ Նա նշել է, որ նախագծի իրականացման համար կպահանջվի մինչև ութ միլիարդ դոլար, և որ թունելը կարող է կառուցվել ութ տարուց էլ պակաս ժամանակում։ Դմիտրիևը նաև նշել է, որ RDIF-ը ուսումնասիրել է առկա առաջարկները, այդ թվում՝ ԱՄՆ-Կանադա-Ռուսաստան-Չինաստան երկաթուղու, և կաջակցի ամենակենսունակ առաջարկին։