Հպարտ ենք շարունակել հանձնառու մնալ տարածաշրջանում խաղաղության աջակցությանը․ ԵՄ առաքելություն

DwHRgRnt0MNfiYTItsf9dM3GjIn4GnYF0cXX34xW

Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն ծավալող Եվրոպական միության դիտորդական առաքելությունը իր հպարտությունն է արտահայտել՝ աջակցելու Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության պահպանմանը։ Այս մասին X-ի միկրոբլոգում համապատասխան գրառումն է տարածել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը՝ կից հրապարակելով նաև իր գործունեությունը ներկայացնող տեսանյութ։

 

 

 

«Մենք հպարտ ենք շարունակել հանձնառու մնալ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության աջակցությանը՝ իրականացնելով Հայաստան-Ադրբեջան սահմանի չընդհատվող, շուրջօրյա հսկողություն»,-ասված է առաքելության գրառման մեջ