Պուտինը բաց է Մակրոնի հետ երկխոսության համար, եթե ֆրանսիական կողմն իսկապես պատրաստ է խոսելու և կպահպանի պարկեշտության տարրական չափանիշները․ Լավրով

1750413090686007-1z6zs0vs-1766153488125-770x_

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երկխոսության համար, եթե ֆրանսիական կողմն իսկապես պատրաստ է խոսելու և կպահպանի պարկեշտության տարրական չափանիշները։ Այս մասին դեկտեմբերի 19-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդ ալ-Ատտիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Եթե նա պատրաստ է խոսելու, մեր նախագահը բազմիցս ընդգծել է, որ միշտ բաց է շփման համար, սակայն պայմանով, որ լինեն քաղաքավարի մարդիկ՝ որոշակի տարրական պարկեշտությամբ», – Լավրովի խոսքերն է մեջբերում «Ռեգնում» պարբերականը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ Մակրոնի հայտարարությունները Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտության մասին հակասական են թվում նրա նախորդ հայտարարությունների համեմատ: Լավրովի խոսքով՝ վերջին ամիսներին Ֆրանսիայի նախագահը բազմիցս ստեղծված իրավիճակի համար պատասխանատվությունը բարդել է բացառապես Ռուսաստանի և անձամբ Պուտինի վրա:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովից հետո հայտարարել էր, որ ժամանակն է, որ Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ։