Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Լիբանանում Հայաստանի դեսպան

3acf1122-bbe0-4886-9134-7d464db33c7a-1766153934134-770x_

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Սարմեն Բաղդասարյանին Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի, Սարմեն Բաղդասարյանին նշանակել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեյրութ)»։