Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ

screenshot-15-1766054604511-770x_

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով Զինված ուժերի ողջ անձնակազմը տոներին ընդառաջ պարգևավճար կստանա։

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հարց. Երեկ մամուլում լուրեր էին շրջանառվում զինծառայողների՝ տոներին ընդառաջ դրամական պարգևատրում ստանալու վերաբերյալ: Սակայն հստակ արձագանք պաշտպանության նախարարությունից չկար:

Պատասխան. Ինչպես նախորդ 3 տարիներին, այս տարի ևս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով, տոներին ընդառաջ, ՀՀ զինված ուժերի ամբողջ անձնակազմը կստանա պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափով: