Մայակովսկի գյուղում «Toyota Corolla»-ն բшխվել է երկաթե էլեկտրասյանը, ապա գազատար խողովակի հենասյանը․ կա վիրшվոր

screenshot-2025-12-17-205043-1765990248388-770x_

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Մայակովսկի գյուղում Երևանի բնակիչ 37-ամյա Նազիկ Ս․-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, ապա գազատար խողովակի հենասյանը, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 46-ամյա Լիանա Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռվել է քրեական վարույթ։