Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Երևանում դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Մարզերում դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 19-22-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին հյուսիսային՝ 2-5մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
