Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ կա վիրшվոր

screenshot-2025-12-12-211139-1765559506515-770x_

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հրշեջ փրկարարները մարել են Տավուշի մարզի բնակիչ 61-ամյա Արարատ Վ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն վերածվել է մոխրակույտի։

Հրդեհի հետևանքով վարորդը դիմել է «Բերդ» բժշկական կենտրոն՝ բուժօգնության։

Դեպքի փաստով ոստիկանության Տավուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին։