Մակրոնը, Մերցը և Սթարմերը Թրամփի հետ քննարկել են Ուկրաինայի հարցը

msm700-1765390802030-770x_

Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները համատեղ բանակցություններ են վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Զրույցի հիմնական թեման ԱՄՆ միջնորդական ջանքերն են՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։ Rubrik-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Ելիսեյան պալատից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մակրոնը, Մերցը և Սթարմերը ամերիկացի առաջնորդի հետ քննարկել են խաղաղության գործընթացի վերջին զարգացումները։

«Առաջնորդները քննարկել են Միացյալ Նահանգների կողմից նախաձեռնված միջնորդական վերջին զարգացումները և ողջունել են նրա ջանքերը՝ ուղղված Ուկրաինայում երկարատև խաղաղության հասնելուն և սպանությունների դադարեցմանը», – նշել է աղբյուրը։

Կողմերը համաձայնել են, որ հիմա «կրիտիկական պահ է Ուկրաինայի, նրա ժողովրդի և եվրաատլանտյան տարածաշրջանի ընդհանուր անվտանգության համար»։

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը հավելել է, որ ինտենսիվ աշխատանքները շարունակվում են և կշարունակվեն առաջիկա օրերին։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան Թրամփի թիմի և եվրոպացի գործընկերների հետ միասին ավարտին է հասցնում 20 կետից բաղկացած փաստաթղթի մշակումը, որը կսահմանի պատերազմի ավարտի կետերը։