Մենք ոչ միշտ ենք ամեն ինչին նույն աչքով նայում, բայց դա մեր ներքին գործերն են. Կալլասը՝ Թրամփի վարչակազմի՝ ԵՄ-ին դիմադրողականություն ցուցաբերելու հայտարարության մասին

63683034-1765180798657-770x_

Եկեք կենտրոնանանք այն բաների վրա, որոնք մենք կարող ենք անել համատեղ, ինչ օգուտ կարող ենք տեսնել այդ անվտանգության ռազմավարությունից, որովհետև մենք դեռ դաշնակիցներ ենք Ամերիկայի հետ, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ է ԵՄ-ն մտածում Թրամփի վարչակազմի այն հայտարարությանը, որ Եվրոպան անկման վիճակում է և կոչ է արել ձևավորել դիմադրողականություն Եվրոպայի ներկայիս ուղու նկատմամբ:

Հիշեցնենք, որ Թրամփի վարչակազմն իր ազգային անվտանգության խորհրդատվական փաստաթղթում նշել է, որ Եվրոպան անկման վիճակում է և կոչ է արել ձևավորել դիմադրողականություն Եվրոպայի ներկայիս ուղու նկատմամբ:

«Մենք ոչ միշտ ենք ամեն ինչին նույն աչքով նայում, բայց դա մեր ներքին գործերն են և մենք կարող ենք ինքներս լուծել այդ հարցերը: Եկեք կենտրոնանանք մեզ համար ավելի գլոբալ հարցերի վրա, ինչպիսիք են՝ Չինաստանի տնտեսական պարտադրողական պրակտիկան, որին մենք երկուսս էլ առնչվում ենք և այն սպառնալիքը, որը գալիս է թշնամի դերակատարներից, ինչպիսիք են՝ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը», – ընդգծել է Կալլասը: