Դիմում չի ներկայացվել, մեր իրավաբանը կներկայացնի, անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն. Գալյանը՝ Միքայել Սրբազանին անհրաժեշտ բուժօգնության տրամադրման մասին

mixcollage-08-dec-2025-12-38-pm-4789-1765183106536-770x_

Որևէ բյուրոկրատական քաշքշուկ չկա և չի կարող լինել, եթե հարցը վերաբերում է անձի առողջությանը: Ընդհամենը պետք է անձը դիմում ներկայացնի: Այդ դիմումը կքննարկվի, կներկայացվի համապատասխան պատասխանը և կձեռնարկվեն այն միջոցները, որն անհրաժեշտ է այդ անձի առողջության պահպանման համար: Այս մասին Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, անդրադառնալով Գառնիկ Դանիելյանի այն հայտարարությանը, որ Միքայել Սրբազանին անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ:

«Այն դիմումը, որը պետք է ներկայացվի, չի ներկայացվել: Ես հանձնարարել եմ, որ եթե իր փաստաբանները տեղյակ չեն՝ ինչպես պետք է ներկայացվի համապատասխան դիմումը, մեր իրավաբանն այսօր կմոտենա իրեն և համապատասխան դիմումը ներկայացնի անհրաժեշտ ՊՈԱԿ-ին»,-նշել է նա: