Մոսկվայից Պհուկետ թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել

photo-2025-12-03-23-44-31-1764791607145-770x_

Մոսկվայից Պհուկետ թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել, պատճառը շարժիչներից մեկում բռնկված հրդեհն է, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Red Wings Boeing 777-200-ը այժմ պտտվում է Մոսկվայի մարզի վրայով՝ պատրաստվելով հարկադիր վայրէջքի Դոմոդեդովո օդանավակայանում: Օդանավում 412 ուղևոր է և անձնակազմի 13 անդամ։

Ավելի ուշ օդանավակայանից հաղորդել են, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել։