ՆԱՏՕ-ն մեր թշնшմին է, ՆԱՏՕ-ի հետ համատեղ խորհրդի մասին խոսք անգամ լինել չի կարող․ Մեդվեդև

0iOwnz0pcFNF76SNxWEPVL4N0UjCUI9MKjHZrmrh

ՆԱՏՕ-ի հետ համատեղ խորհրդի մասին խոսք անգամ լինել չի կարող: Հայտարարել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«ՆԱՏՕ-ն մեր թշնամին է։ Ի՞նչ խորհրդի մասին է խոսքը։ Թշնամիների հետ գործ ունենալու միայն մեկ եղանակ կա։ Ինչպես ասել է Գորկին. «Եթե թշնամին չի հանձնվում, նրան ոչնչացնում են»»,- նշել է նա։

Ավելի վաղ Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների նիստից հետո հայտարարել էր, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը վերացվել է։

Նրա խոսքով, Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը մի հաստատություն էր, որը ստեղծվել էր այն ժամանակ, երբ թվում էր, թե այսպես կոչված եվրոպական անվտանգությունը կարող է կառուցվել ՌԴ-ի հետ համագործակցությամբ։

You may have missed