Լեպսի 19-ամյա հարսնացուն հայտարարել է չսպասել իր և Լեպսի հարսանիքին
Ռուս մոդել Ավրորա Կիբան կոչ արեց մարդկանց չսպասել իր և Ռուսաստանի ժողովրդական արտիստ Գրիգորի Լեպսի հարսանիքին։
Նրա խոսքերը մեջբերել է Starhit-ը։
«Առայժմ հարսանիք չի նախատեսվում։ Մի ասեք «հոպ», քանի դեռ չեք ցատկել: Մենք չգիտենք, թե ինչ կլինի, այդ պատճառով չի կարելի այդ մասին պնդել»,-հայտնել է երաժշտի 19-ամյա հարսնացուն։
Միևնույն ժամանակ Կիբան ընդգծել է, որ երազում է մայրանալ և մեծ ընտանիք ունենալ: Աղջկա խոսքով՝ ինքը կցանկանար երեք կամ չորս երեխա ունենալ։
