Միրզոյանը շնորհավորել է Մաքսիմ Պրևոյին Բելգիայի Թագավորության ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

screenshot-12_28-770x_

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մաքսիմ Պրևոյին Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Շնորհավորում եմ Մաքսիմ Պրևոյին՝ Բելգիայի նոր արտգործնախարար նշանակվելու կապակցությամբ։

Ակնկալում եմ շարունակել Հայաստանի և Բելգիայի միջև հիանալի համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում՝ ներառյալ Եվրոպական միությունում»,-նշել է Արարատ Միրզոյանը: