Զելենսկին ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Օքսանա Մարկարովային նշանակել է նախագահի խորհրդական
Զելենսկին ԱՄՆ-ում նախկին դեսպանին նշանակել է իրեն խորհրդական։
Ուկրաինայի նախագահը հայտարարել է Օքսանա Մարկարովային Ուկրաինայի վերակառուցման և ներդրումների հարցերով իր խորհրդական նշանակելու մասին։
Նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հրաժարականից հետո Մարկարովան համարվում էր նրան փոխարինելու թեկնածուներից մեկը, ըստ BBC-ի։
Օքսանա Մարկարովան 2021 թվականից մինչև 2025 թվականի ամառը աշխատել է որպես Ուկրաինայի դեսպան ԱՄՆ-ում։ Նա նաև 2018-2020 թվականներին՝ Զելենսկու նախագահության սկզբում, եղել է ֆինանսների նախարար։
