Սուրբ Սարգիս եկեղեցուց բերման են ենթարկել Հովհաննես Իշխանյանին ու Հայկ Դորունցին Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը բարձրաձայն հնչեցնելու պատճառով (տեսանյութ)

screenshot-2025-11-30-134305-1764495814392-770x_

Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագի ժամանակ  Վեհափառի անունը նորից չհնչեց, ինչից հետո ժողովուրդը բարձրաձայն հնչեցրել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը, ինչից հետո մի քաղաքացու քաշքշելով դուրս բերեցին եկեղեցուց:

Միջադեպից հետո ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացիներ Հովհաննես Իշխանյանին ու Հայկ Դորունցին:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցի է եկել Նիկոլ Փաշինյանը և այլ պաշտոնատար անձինք՝ մասնակցելու պատարագին: