Եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները պատշաճ տեղեկացված են եղել, սակայն չեն պարզաբանել, թե ինչու չէին ներկայացել Գերագույն խորհրդի նիստին․ Տեր Եսայի քահանա Արթենյան

436316341-7439179576166026-7545123761433009945-n-770x-1764404252911-770x_

Եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները պատշաճ տեղեկացված են եղել, սակայն չեն պարզաբանել, թե ինչու չէին ներկայացել Գերագույն խորհրդի նիստին։ Այս մասին Այս մասին Մայր տաճարի բակում լրագրողների հետ զրույցում ասել է տեր Եսայի քահանա Արթենյանը։

Անդրադառնալով Աստվածամուխ սուրբ գեղարդը դուրս բերելուն՝ նա նշել է, որ այս սրբություններից բխող ուժը պայքարելու, ճշմարիտ ճանապարհին հաստատուն քայլելու ուժ է տալիս մեզ։

«Հայոց առաջին լուսավորիչներ սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների պատգամը դարերի խորքից միշտ մեզ առաջնորդում է լինել հավատարիմ Ավետարանի պատգամներին, Քրիստոսի լույսին։ Հայ ժողովուրդն իր դարում բազմաթիվ փորձություններ է ապրել, սակայն դրանք հաղթահարել է Աստծո օգնությամբ և իր պատգամների շնորհիվ»,– ասել է նա։