Մնացական Սաֆարյանը Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ գործընկերության ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռումինիա երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերության ընթացիկ զարգացումներին և խորացմանը:
