Պուտինը պետք է գիտակցի, որ ինքը շանս չունի պատերшզմում հաղթելու՝ եվրոպական ազատության և խաղաղության հաշվին. Մերց

9f07538f-77d2-44b9-9dce-1791efbe4318-w960-r1778-fpx4333-fpy45-1764162049013-770x_

Պուտինը պետք է գիտակցի, որ ինքը ոչ մի շանս չունի պատերազմում հաղթելու եվրոպական կարգի, ազատության և խաղաղության հաշվին, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ Украинская Правда-ի փոխանցմամբ:

«Մենք չենք ուզում խաղաղություն կապիտուլյացիայի միջոցով, մենք ուզում ենք Եվրոպայի ժողովուրդների միջև խաղաղ համակեցություն՝ հիմնված մեր ժողովրդավարական, ազատատենչ արժեքների վրա։ Ուկրաինայի և եվրոպացիների համաձայնության բացակայության դեպքում կնքված խաղաղությունը չի լինի Ուկրաինայում իրական խաղաղության հիմքը։ Եվրոպան խաղալու գնդակ չէ, այլ ինքնիշխան խաղացող, որը պաշտպանում է իր սեփական շահերն ու արժեքները», – նշել է Մերցը:

Նրա խոսքով՝ որպեսզի իրական բանակցությունները հնարավոր լինեն, Պուտինին պետք է հստակ ցույց տրվի իր ռազմական գործողությունների անհուսալիությունը։

«Եվ այդ պատճառով եմ ես ասում. մենք չենք թուլացնի մեր աջակցությունը Ուկրաինային։ Մենք կաջակցենք ուկրաինացի ժողովրդին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Եվ մենք ցանկանում ենք սառեցված ռուսական ակտիվները հասանելի դարձնել հենց այս նպատակով։ Պուտինը պետք է հասկանա, որ ինքը ոչ մի հնարավորություն չի ունենա հաղթելու այս պատերազմում՝ եվրոպական կարգուկանոնի, ազատության և խաղաղության հաշվին», – հայտարարել է Գերմանիայի կանցլերը։