Կյանքից հեռացել է «Տոպոլ» և «Իսկանդեր» հրթիռшյին համակարգերի ստեղծողը
Վոլգոգրադում երկարատև հիվանդությունից հետո 88 տարեկանում մահացել է «Տոպոլ» և «Իսկանդեր» հրթիռային համակարգերի ստեղծող Վալերիան Սոբոլևը, հաղորդել է Ռիա Նովոստին:
Սոբոլևը ծնվել է 1938 թվականին Ստալինգրադում: Ստալինգրադի մեխանիկական ինստիտուտն ավարտելուց հետո նա սկսել է աշխատել «Բարիկադի» պաշտպանական ձեռնարկությունում, որտեղ ինժեներից դարձել է գլխավոր կոնստրուկտոր, հետո ստեղծել «Տիտան» կենտրոնական կոնստրուկտորական բյուրոն: Տեղեկատվության համաձայն, նրա ղեկավարությամբ մշակվել են «Պիոներ», «Տոպոլ», «Իսկանդեր» և այլ մեկնարկային համակարգեր:
