Այն մարդիկ, ովքեր գնացին Ադրբեջան և հիմա ակտիվ տարածում են ադրբեջանական ուղերձները, Նիկոլ Փաշինյանի գործակալներն են. Արման Թաթոյան

586449973-820947374060891-6927875734837962719-n-1764142243894-770x_

Այն մարդիկ, ովքեր գնացին Ադրբեջան և հիմա ակտիվ տարածում են ադրբեջանական ուղերձները, այդ մարդիկ ինձ համար Նիկոլ Փաշինյանի գործակալներն են: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի  ժամանակ հայտարարել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ դիրքորոշում  ու գնահատական կտա՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների հանդիպման  մասին:

«Նրանք հիմա Փաշինյանի այդ քաղաքականությունն իրագործելով, և անձամբ Փաշինյանը, պատասխանատու լինելով դրա համար ավելի է բացում Ադրբեջանի ձեռքերը, որպեսզի մեզ համար ավելի վտանգավոր քայլեր ձեռնարկեն»,- նշել է Թաթոյանը:

Անդրադառնալով խաղաղության  օրակարգին՝ Թաթոյանն ընդգծել է՝ Փաշինյանն ամբողջությամբ ձախողել է այդ օրակարգը:

Նրա դիտարկմամբ՝ չի կարող մի երկրի ղեկավար, որը երեք պատերազմ, երեք պարտություն է բերել, նոր ցեղսապանություն է բերել խաղաղության օրակարգից խոսել: