Եվրահանձնաժողովը պատրաստ է ներկայացնել ռուսական ակտիվների օգտագործման վերաբերյալ իրավական տեքստ. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

fon-der-lyaen-gettyimages-2242542830-11ab50de3bc57389fb22f7f310ecb93f-1300x820-2ba0b6f4e8cdbc350a2b520499157b86-1200x675-1764149608548-770x_

Բելգիայի դիմադրության հակառակ, Եվրոպական հանձնաժողովը շուտով կներկայացնի այդ երկրում սառեցված ռուսական ակտիվների առգրավման առաջարկների իրավական տեքստ։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում՝ ТАСС-ի փոխանցմամբ։

«Եվրահանձնաժողովը պատրաստ է ներկայացնել ռուսական ակտիվների օգտագործման վերաբերյալ իրավական տեքստ», – ասել է ֆոն դեր Լեյենը՝ ընդգծելով, որ թույլ չի տա, որ միայն եվրոպացի հարկատուները միայնակ վճարել Ուկրաինայի համար։

Հիշեցնենք, որ է Բելգիայի պաշտպանության և արտաքին առևտրի նախարար Թեո Ֆրանկենը հայտարարել էր, որ Բելգիան հրաժարվել է առգրավել ռուսական ակտիվները և փոխանցել դրանք Ուկրաինային՝ առանց ԵՄ-ի կողմից իրավական և ֆինանսական ռիսկերի դեմ երաշխիքների: