Թրամփի օրոք Միացյալ Նահանգները չի կարող համարվել ԵՄ դաշնակից. Բորել

screenshot-2025-11-26-095528-1764136738138-770x_

Դոնալդ Թրամփի օրոք Միացյալ Նահանգները չի կարող համարվել ԵՄ դաշնակից, գրել է եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելը X-ում։

«Ուկրաինայում մարտական ​​գործողությունները դադարեցնելու 28 կետանոց ծրագրով Թրամփի Միացյալ Նահանգներն այլևս չի կարող համարվել Եվրոպայի դաշնակից, որի հետ նույնիսկ չի խորհրդակցում իր սեփական անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ», – հայտարարել է Բորելը։

Նա նշել է, որ Եվրոպան պետք է ճանաչի ԱՄՆ քաղաքականության այս փոփոխություն» և համապատասխանաբար արձագանքի։ Թրամփի ծրագիրն ինքնին ցույց է տալիս ԵՄ-ի հանդարտեցման ռազմավարության ձախողումը։

Բորելը հավելել է, որ ԵՄ-ի զիջումները Թրամփի պահանջներին՝ ռազմական ծախսերի, սակագների, թվային կարգավորման, հարկման և էներգամատակարարման վերաբերյալ ոչ մի արդյունք չեն տվել։