Դավիթ Խուդաթյանը Վրաստանում ծանոթացել է Հյուսիս-հարավ միջանցքի մաս կազմող Ստեփանծմինդա-Գվելեթի հատվածի շինարարությանը

screenshot-2025-11-25-212509-1764091515156-770x_

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի հետ այցելել են և ծանոթացել Վրաստանի խոշորագույն ենթակառուցվածքային նախագծերից մեկի՝ 23 կիլոմետրանոց Քվեշեթի-Կոբի մայրուղու և թունելների շինարարական աշխատանքների ընթացքին, այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։

Այս նախագծի շրջանակներում կառուցվում է երկշերտ ասֆալտբետոնե ճանապարհ, ինչպես նաև 5 կամուրջ և 5 թունել։

Նախագծի շրջանակներում կառուցվում է նաև բացառիկ կամարակապ կամուրջ, որը տարածաշրջանում ամենաբարձր կամուրջն է լինելու։

Այնուհետև Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեի և Տարածքային զարգացման նախարար Կախաբեր Գուլեդանիի հետ այցելել և ծանոթացել են Ստեփանծմինդա – Գվելեթի հատվածի շինարարությանը։

Այս ճանապարհը Հյուսիս-հարավ միջանցքի մաս է կազմում:

Նախարարների, շինարարական կազմակերպությունների պատասխանատուների և հսկողություն իրականացնող թիմի գործընկերների հետ քննարկվել են ճանապարհների տեխնիկական մանրամասները, նախագծային լուծումները։