Եթե տեսնենք, որ ինչ-որ պատճառով ընկերությանը՝ պետբյուջեի սահմաններում վճարելը արդարացված չէ, նոր ներդրող կներգրավենք. Փաշինյանը՝ ՀԷՑ-ի մասին

304562-1764061758998-770x_

ՀԷՑ-ի հետ կապված հիմնական խնդիրը՝ մեր ռազմավարական հետագա մոտեցումն է: Այս մասին նշել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպման ընթացքում:

«Երկու հնարավոր տարբերակ կա՝ առաջինը, մենք, սահմանված օրինական ընթացակարգերով, ՀԷՑ-ն ամբողջությամբ դարձնենք պետական սեփականություն, որից հետո հրավիրենք ոլորտի պրոֆեսիոնալ կառավարիչ, որը կկառավարի համակարգը: Այսինքն՝ կոնցեսիոն սկզբունքով ենթակառուցվածքը լինում է պետական սեփականություն և կառավարվում է պրոֆեսիոնալ ընկերության կողմից, իհարկե, կառավարության վերահսկողության ներքո»,- ասել է վարչապետը:

Հաջորդ տարբերակը, ըստ Փաշինյանի, եթե տեսնեն, որ ինչ-որ պատճառով ընկերությանը՝ պետբյուջեի սահմաններում վճարելը արդարացված չէ,  թափանցիկ ընթացակարգերով նոր ներդրող կներգրավեն:

You may have missed