Ներկայում 670,000 մարդ ապօրինի է բնակվում Ռուսաստանում․ ՌԴ ՆԳՆ

oi700-770x_

Ռուսաստանի Դաշնության տարածքում այս պահին ապօրինի բնակվում է 670 հազար մարդ։ Այս մասին «Комсомольская правда» ռադիոկայանի եթերում հայտարարել է ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-գնդապետ Ալեքսանդր Գորովոյը։

Ըստ Գորովոյի, այս թվով մարդիկ գտնվում են Ռուսաստանի տարածքում ապօրինի կերպով, սակայն 2024 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը նրանք իրավունք ունեն կապ հաստատել համապատասխան գերատեսչությունների և ներքին գործերի մարմինների հետ՝ լուծելու իրենց իրավական կարգավիճակի հարցը։

«Մեր հատուկ հաշվառումները ստուգելուց և հասարակական կարգին սպառնացող իրավախախտումների բացակայությունը գնահատելուց հետո մենք կկարգավորենք այդ օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակը։ Եթե ​​ոչ, ապա նրանք պարտավոր են լքել երկիրը»,- հավելել է ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչը՝ մանրամասնելով, որ 670 հազար մարդկանցից կեսից ավելին կանայք ու երեխաներ են։