Արագածոտնի մարզում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Toyota»-ն. կոտրվել են ցուցանակներ ու վնшսվել կայանված ավտոմեքենաներ․ կա վիրшվոր
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Հարթավան-Շենավան գյուղերի խաչմերուկում բախվել են «Nissan Rogue» մակնիշի և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Nissan Rogue»-ը բախվել է ճանապարհային նշաններին, կոտրել դրանք, որոնք վնասել են կայանված «Volkswagen» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, վիրավորի, կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ու վարորդների ինքնությունները։
