Վանաձորում բшխվել են «Opel Astra»-ն և «CAT» տրակտորը

screenshot-2025-11-13-204300-1763052191056-770x_

Նոյեմբերի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցում բախվել են Լոռու մարզի բնակիչ 18-ամյա Հովհաննես Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Վալերիկ Մ․-ի վարած «CAT» մակնիշի տրակտորը, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով «Opel Astra»-ի վարորդը հետազոտման նպատակով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։

You may have missed