«Վիլիս»-ը Կաղնուտ բնակավայրում մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել է ձորում. կա զnհ

cdfbb2a3-6417-4629-9ef5-ccc8aa812853-1762956197234-770x_

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան Կաղնուտ բնակավայրում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտվել ձորում, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Նրա դին ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և մահացածի ինքնությունը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը վարորդն է:

You may have missed